• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի շրջանակներում կազմակերպված «Art that Reinstates Friendship: Ajanta Revisited in Armenia» խորագրով հարակից միջոցառում

23 հուլիսի, 2024
2024թ. հուլիսի 23-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը, Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ, առաջին անգամ Նյու Դելիում անցկացվող ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի շրջանակներում կազմակերպել է «Art that Reinstates Friendship: Ajanta Revisited in Armenia» խորագրով հարակից միջոցառումը:
Հայաստանի ազգային պատկերասրահում առկա Հնդկաստանի Աջանտայի քարանձավների որմնանկարների հայազգի անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի 1930-ականների կտավների կրկնօրինակների ցուցադրության բացմանը Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում նշել է, որ նման նախաձեռնության ուղղությամբ քննարկումներ և աշխատանքներ են սկսվել տարվել՝ երկու երկրների ԱԳ նախարարների 2021թ. Երևանում կայացած հանդիպումից ի վեր:
ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի և ցուցադրության կազմակերպման աջակցության համար՝ ընդգծելով, որ մշակութային ժառանգությունը հանդիսանում է որպես ժողովուրդներին միավորող կամուրջ՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից, լեզվական կամ կրոնական առանձնահատկություններից:
ՅՈւՆԵՍԿՕ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Վիշալ Վ. Շարման միջոցառմանն իր խոսքում հանգամանալից անդրադարձել է հայ-հնդկական մշակութային վաղեմի և ներկայիս կրթագիտական փոխգործակցությանն ու դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունների կարևորությանը:
Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանում և ՅՈւՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, ինչպես նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային պատկերասրահի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի վարիչ Սաթենիկ Չուգասզյանը մանրամասներ է ներկայացրել հայազգի նկարչի Հնդկաստանում ծավալած գործունեության և ստեղծագործությունների մասին:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի շրջանակներում ներկայացված Հայաստանի տաղավարը, որում ցուցադրված են հեղինակի կտավների կրկնօրինակները կգործի մինչև նստաշրջանի աշխատանքների ավարտը:

https://www.facebook.com/armembind/posts/pfbid04VWk9hNi4DADNh526FN4sXxT1Sfwh3ikkUxEYmfjhpWV791bVTvRwX9spdehBo7el

https://escs.am/am/news/23590?fbclid=IwY2xjawHrwExleHRuA2FlbQIxMAABHTk3WPH7UgrQaly23isicH4hCkD7yY3uaA7M6e-eoLMbe5NE1RIi7HY97g_aem_ZBNvTbE-OXkOATHL09wvRQ

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: